Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հայրենասեր բարոյականներն են ծնելություն ապահովում

Հայրենասեր բարոյականներն են ծնելություն ապահովում
10.12.2013 | 15:50

Երբ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթում կարևորեց ժողովրդագրական խնդիրները, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր ամփոփիչ ելույթում պատասխանեց «այլընտրանքային» ուժի ներկայացուցչին` նշելով, որ ծնելությունը պայմանավորված չէ ընտանիքների ֆինանսական վիճակով, քանի որ քիչ ապահոված ընտանիքներում ավելի շատ երեխաներ են ծնվում, քան ֆինանսապես լավ վիճակում գտնվող ընտանիքներում: Հետո պատգամավորը բացատրեց, թե ինչով է պայմանավորված ծնելության մակարդակը: «Ծնելությունը կապված է բարոյականության, հայրենասիրության, ազգի, երկրի հետ, քան նման ֆինանսական խնդիրներով»,- ասաց Հակոբ Հակոբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ